1. Ածխաջրեր նախաճաշին
Մանրաթելերը լավագույն միջոցն են բարակ իրանի համար, քանի որ դրանք վերացնում են քաղցն ու իջեցնում այտուցների հավանականությունը: Կանանց մեծամասնությունը չի ստանում բժիշկների կողմից խորհուրդ տրվող մանրաթելերի օրական նորման՝ 30-35 գրամ: Հենց այդ պատճառով շատերը չեն կարողանում ազատվել որովայնի շրջանի ավելորդ կիլոգրամներից:
Նախաճաշի համար լավագույն բաղադրատոմսը.
Բնական յոգուրտ, 1 գդալ չիայի սերմեր, 13 գ ազնվամորի: Ինչպես նաև վարսակի շիլա (3 ճաշի գդալ, ջրի մեջ եռացրած) + 10 գ կտավատի սերմ: Բացի այդ, նախաճաշին մեկ բանան կերեք:
2. Օմեգա-3 ճարպաթթուներ
Յուղոտ ձուկը, որը հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով, կօգնի փոքրացնել իրանի ծավալն ու կլավացնի սրտի աշխատանքը: Ճարպաթթուներն ակտիվացնում են նյութափոխանակությունը, արագ այրում են ճարպերն ու հագեցնում քաղցը, ինչը նշանակում է, որ կարող եք նիհարել առանց ավելորդ ջանքերի:
3. Կանաչ թեյ՝ սուրճի փոխարեն
4. Եվ ոչ մի կաղամբ
Բրոկոլին և սպիտակ կաղամբը շատերի մոտ ստամոքսի փքվածություն են առաջացնում: Չնայած այս բանջարեղենը քիչ կալորիաներ է պարունակում, այնուամենայնիվ գզացողություն է առաջանում, որ որովայնը փքվել է:
5. Ճիշտ ածխաջրեր
Շաքարավազն ու պարզ ածխաջրերը բարակ իրանի գլխավոր թշամիներն են: Ի՞նչ ածխաջրեր է պետք ուտել: Միայն բարդ: Դարչնագույն բրինձ, մակարոնեղեն և հաց:
6. Կիտրոն՝ աղի փոխարեն
Կիտրոնի հյութը, խոտաբույսերն ու համեմունքները ընդգծում են ուտեստների համը՝ այտուցներ չառաջացնելով: Խորհուրդ չի տրվում գերազանցել նորման՝ օրական 2000 մգ աղ:
7. Նորմալ յուղայնությամբ կաթնամթերք
Գիտնականներն ապացուցել են, որ նորմալ յուղայնությամբ կաթը կամ յոգուրտն ավելորդ քաշի դեմ պայքարում նույն արդյունավետությունն ունեն, որքան առանց յուղայնության մթերքները:
8. Ընկույզ, ավոկադո
Դեռևս 20 տարի առաջ սննդաբանները կարծում էին, որ եթե կա ճարպ, ապա ճարպն օրգանիզմում կավելանա: Իրականում հակառակն է՝ օգտակար յուղերը նվազեցնում են քաղցն ու օգնում նեղացնել իրանը:
9. Մաղադանոսի թուրմ
Մաղադանոսը միզամուղ է, այն օգնում է ազատվել ավելորդ հեղուկից:
10. Վարունգով աղցան
Հայտնի է, թե ինչ ազդեցություն ունի վարունգը աչքերի տակ առավոտյան առաջացած այտուցներից ազատվելու գործում: Նույն ազդեցությունը կարող է ունենալ որովայնի վրա՝ գործելով ներսից: Կերեք վարունգ ամեն օր, որպեսզի ազատվեք ավելորդ հեղուկից: