Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.10-ին, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով իրենց մոտ ստացիոնար բուժման է տեղափոխվել 1983 թ. ծնված Սլավիկ Խ.-ն /տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ/, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 14-ին, Շահումյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 7-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, համաձայն որի՚ Սլավիկ Խ.-ի ստորին ծնոտի ձախ անկյան առանց տեղաշարժի կոտրվածքը, աջ նախաբազուկ-դաստակային և աջ արմնկային հոդերի շրջանի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաների ներգործության հետևանքով, և հնարավոր չէ դրանց առաջացումը նշված հանգամանքներում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սլավիկ Խ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն: Քննությունը շարունակվում է:




Լրահոս