Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում այսօր կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՉԺՀ Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Չինաստանի գործարար շրջանակների եւ երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը մասնակցել է ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ճայ Ծունը, որի հետ դեսպան Արմեն Սարգսյանն ունեցել է առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր: