
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցման արդյունքում ճանաչվել է կանոնավոր առաջնության հունիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականից դուրս մնացած 28-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 36.77 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ջեք Հարիսոնը (22.01 տոկոս ձայն), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Ֆիլադելֆիայի» ենթահարձակվող Ռոլանդ Ալբերգը (21.15 տոկոս ձայն):