
ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում միս գնելուց առաջին հերթին ուշադրություն դարձնել մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության փատաղթի առկայությանը, նոր հետո վաճառքի գներին: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ծառայության մամլո գրասենյակից:
Աղբյուրի հաղորդմամբ` մասնավորապես, պետք է ձեռնպահ մնալ առանց փորձաքննության փատաթղթի մսի գնումից, անկախ վաճառքի գնի էժան կամ թանկ լինելուց: Բողոքների,առաջարկությունների համար առաջարկվում է զանգահարել ՍԱՊԾ անասնաբուժության տեսչություն- (047)960-127 հեռախոսահամարով: