Այսօր վաղ առավոտից ոստիկաններն արգելել են հին և հնաոճ իրերի առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականներին զբաղեցնել իրենց տեղերը։ Ինչպես հայտնի է՝ նրանք առևտրով են զբաղվում Վերնիսաժին հարող փողոցներում և մայթերի վրա։
Նշենք, որ «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը որոշ ժամանակ առաջ հագուստ, կենցաղային պարագաների վաճառքով զբաղվող առևտրականներին տեղեկացրել էր, որ առևտրային այդ տարածքի հատվածը հուլիսի 1-ից չի գործելու:
Սակայն առևտրականները հայտարարում են, որ այդ որոշումով իրենց զրկում են հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից։