Ավելորդ քաշը լուրջ խնդիր է աշխարհի շատ երկրների բնակիչների համար։ Նստակյաց կյանքը, անհրաժեշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը, անկանոն սնվելն ու ոչ առողջարար սնունդը հանգեցնում են քաշի ավելացման,-գրում է ИТАР-ТАСС-ը։ Արգենտինացի դիետոլոգները ստեղծել են անանուխի համով մաստակ, որը ժամանակավորապես ճնշում է սովի զգացումը: Այն կարելի է ձեռք բերել դեղատներից. մաստակը վաճառվում է առանց դեղատոմսի, սակայն բոլոր ցանկացողներին խորհուրդ է տրվում այն կիրառելուց առաջ խորհրդակցել դիետոլոգի հետ։
ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԴԻԵՏՈԼՈԳՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԻՀԱՐԵՑՆՈՂ ՄԱՍՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ