Ատամները սպիտակեցնելու և ատամնաքարերից ազատվելու միջոց, որի արդյունքը կապշեցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորը գիտեն, որ գեղեցիկ ժպիտի գրավականը առողջ ու սպիտակ ատամներ ունենալն է: Սակայն շատերն անտեսում էին սա: Բերանի խնամքի ոչ ճիշտ խնամքի պատճառով ատամներին փառ է առաջանում, որից էլ առաջ են գալիս ատամնաքարերը:

Ատամնաքարի մաքրումը երկար գործընթաց է, այն կարող է շարունակվել 6 ամիս: Այսպիսի կրային նստվածքները վնասում են ատամների առողջությանը` ստեղծելով բարենպաստ միջավայր մանրէների աճի համար:

Ձեզ ենք ներկայացնում բերանի խոռոչի ճիշտ խնամքի գաղտնիքներ, որոնց միջոցով դուք կազատվեք ատամնաքարերից և դեղին նստվածքից:

Ձեզ անհրաժեշտ է` աղ, ջուր, ջրածնի պերօքսիդ (պերեկիս), ատամի խոզանակ, բերանի մաքրման հեղուկ, բաժակ, ատամի թել:

Քայլ առաջին: Մեկ ճաշի գդալ սոդան խառնեք 1/2 թեյի գդալ աղի հետ: Ատամի խոզանակը ջրով մաքրեք, որից հետո մաքրեք ատամները այդ խառնուրդով 30 վայրկյան:

Քայլ երկրորդ: Խառնեք իրար 100 գրամ ջուրը և 100 գրամ ջրածնի պերօքսիդը: Այս խառնուրդով ողողեք ձեր բերանը մեկ րոպե:

Քայլ երրորդ: Օգտագործեք ատամի թելը, որպեսզի մաքրեք ատամների մակերեսը նստվածքից դժվարամատչելի տեղերում:

Քայլ չորրորդ: Լավ ողողեք բերանի խոռոչը բերանի մաքրման հեղուկով, սակայն խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի հեղուկ, որը չի պարունակում սպիրտ:

Այս գոծողությունը կտա ցանկալի արդյունք, եթե կատարեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ: Ընդամենը երկու ամսում դուք կտեսնեք, թե ատամները ինչ սպիտակ են, իսկ ատամնաքարերի գոյության մասին կմոռանաք:




Լրահոս