ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում ԼՂ հարցին. Բաքվում ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների հարցով կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Վերջին շրջանում մարդկային զոհերի թվի աճը ստիպում է մեզ մեծ ջանքեր գործադրել խաղաղության հաստատման համար: Այսօր երկու կողմերի համար ամենակարևորը հակամարտության շուտափույթ կարգավորումն է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն մյուս համանախագահների և Ադրբեջանի հետ մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,-ասել է Սեկուտան:

Իր հերթին, Ալի Հասանովն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ադրբեջանը ցանկանում է լուծել այդ խնդիրը խաղաղ ճանապարհով:




Լրահոս