Եկեղեցի-պետություն հարցերով գիտաժողով Մայր Աթոռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի օրհնությամբ, հոկտեմբերի 18-19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա “Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ” թեմայով միջազգային գիտաժողով, որ նախաձեռնել է Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:
Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր եկեղեցիների, Հայաստանի պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ քննարկման նյութ կդառնան եկեղեցի – պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, եկեղեցու դերը հասարակական կյանքում, անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին:




Լրահոս