Սու-24-ի սպանված օդաչուի ընտանիքը Թուրքիայի առաջարկը «ստորացուցիչ» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից կործանված Սու-24-ի օդաչուի ընտանիքը հրաժարվել է թուրքական կողմից առաջարկված ցանկացած փոխհատուցումից: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի  հետ զրույցում ասել է սպանված օդաչու Օլեգ Պեշկովի եղբայրը, գրում է Bmf-ն:

«Ոչ, իհարկե, դա անհեթեթություն է, ոչ ոք չի պատրաստվում փոխհատուցում վերցնել Թուրքիայից: Մի՞թե այժմ մենք պետք է որևէ փոխհատուցում պահանջեինք: Մեր մտքով անգամ չի անցել: Դա ստորացուցիչ է, պարզապես սարսափելի է»,-ասել է սպանված օդաչուի եղբայրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքական Կեմեր քաղաքը տուն է առաջարկել Սու-24-ի սպանված օդաչուի ընտանիքին:Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները պատրաստ են դիտարկել Պեշկովի ընտանիքի փոխհատուցման մասին հարցը, եթե վերջինս նման հարցումով դիմի:




Լրահոս