![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/a950bf37-1bd6-445f-a38c-6a92473e4fcc.jpg)
Հայաստանն արժևորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ես հանդիպման ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը: Նա հավելեց, որ Հայաստանը արժևորում և բարձր է գնահատում Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու պատրաստակամությունը: