Բնակարանների առուվաճառքի գործարքները նվազել են․ ինչ պատկեր է անշարժ գույքի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ կատարվող գործողությունները տարեց տարի նվազում են։ Համենայնդեպս, դա են ցույց տալիս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տվյալները։ ArmLur.am-ը կոմիտեից տեղեկացավ, որ, եթե 2016 թվականի մարտ ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15303 գործարք, ապա ապրիլին և մայիսին դրանց թիվը համապատասխանաբար կազմել է 146951 և 14658։

Իսկ տոկոսային հարաբերությամբ, 2016 թվականի մարտին, 2016 թվականի փետրվարի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են 7.9 %-ով, իսկ 2015 թվականի մարտի համեմատ՝ նվազել 2.1 %-ով։ Իսկ 2016 թվականի ապրիլին, 2016 թվականի մարտի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքներն նվազել են 6.9 %-ով, իսկ 2015 թվականի ապրիլի համեմատ՝ 4.8 %-ով։ Իսկ արդեն մայիսին, 2016 թվականի ապրիլի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքները նվազել են 8.1 %-ով, իսկ 2015 թվականի մայիսի համեմատ՝ 10.0 %-ով:

Արդեն Երևան քաղաքում 2016 թվականի մայիսին, 2016 թվականի ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 4.4 %-ով, իսկ 2015 թվականի մայիսի համեմատ՝ 3.9 %-ով։ Իսկ մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 309 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի ապրիլի համեմատ աճել է 7.7 %-ով, իսկ 2015 թվականի մայիսի համեմատ՝ նվազել 4.6 %-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ 2016 թվականի մայիսին հանրապետության քաղաքներում և մայրաքաղաք Երևանում, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2016 թվականի ապրիլի համեմատ մնացել են անփոփոխ։




Լրահոս