«Նոր Հայաստան», հանրային փրկության ճակատից երեկ հայտնել էին, խուզարկություններ են կատարել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում, 1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ:
Խուզարկություն է կատարվել նաև Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, խուզարկության արդյունքում Պավլիկ Մանուկյանի եղբորը՝ Թաթուլ Մանուկյանին ձերբակալել են:
ArmLur.am -ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ձերբակալման պատճառը նրանց տնից գտնված փամփուշտներն են եղել. «Սա թերևս կարող եմ ասել, որ քաղաքական հալածանքների համատեքստում է: Եթե բոլոր ազատամարտիկների տները ստուգեն ոնց էլ չլինի մի երկու փամփուշտ հաստատ կգտնեն, պատերզամից հետո մի բան մնացած կլինի, այն ժամանակ զորանոցներ, պահեստներ չկային ու մարդիկ իրենց ունեցածը իրենց վրա էին կրում և բնական է, որ հատկապես գյուղերի սեփական տներում, նկուղի ինչ-որ մի անկյունում ինչ-որ մի բան գտնեին»:
Նշենք նաև, որ Թաթուլ Մանուկյանը ազատամարտիկ է, իսկ ներկայումս զբաղվում է անտառապահությամբ:
Լիլիթ Շաբոյան