Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են օրակարգի հարցերը, ինչպես նաև կարծիքներ փոխանակել միջազգային խնդիրների շուրջ:

«Հատուկ ուշադրություն է դարձվել «Նորմանդյան քառյակ»-ի աշխատանքին, Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարները՝ հաշվի առնելով Երևան և Բաքու ԵԱՀԿ գործող նախագահի այցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս