
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում , հայտնում է գերմանական ակումբի ֆեսբուքյան էջը։
Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը և կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: