
Մոսկվայում վտանգի նարնջագույն (նախավերջին) մակարդակ է հայտարարվել շոգի և հրդեհի վտանգի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նարնջագույն մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է: Հնարավոր են տարերային աղետներ», -հայտնել են Ռուսաստանի հիդրոմետկենտրոնում:
Նման նախազգուշացում է ստացվել նաև Յարոսլավլի, Կոստրոմի, Իվանովի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի և այլ մարզերում:
Նշվում է, որ Մոսկվայում օդի ջերմաստիճանը կիրակի օրը կգերազանցի 30 աստիճանը: