Դիեգո Կոստան պատրաստ է հեռանալ «Չելսի»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան ակումբի ղեկավարներին հայտարարել է թիմից հեռանալու իր մտադրության մասին:  Daily Star-ը հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբային գրանցումն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կոստայի ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո»-ն, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2007-2014 թվականներին: Ենթադրվում է, որ լոնդոնյան ակումբը կհրաժարվի Դիեգո Կոստայի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց ստանա 40 մլն եվրո:




Լրահոս