Հանրապետության տարածքում հուլիսի 3-7-ը՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: