Բաքվում կայացել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղային գերատեսչությունների ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպումը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնել է«Ադրբեջանի երկաթգծեր» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավարը՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցումը «կբարձրացնի Ադրբեջանի տարանցիկ ներուժը, կարևոր դեր կխաղա երկու երկրների հետ կապերի ընդլայնման հարցում»:
Միջոցառման ավարտին կողմերը համապատասխան փաստաթուղթ են ստորագրել: