Լոռիում հայրը, մայրը և անչափահաս երեխաները թունավորվել են անտառից հավաքած սնկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1974 թ. ծնված Կամո Մ.-ն, նրա կինը` 1976 թ. ծնված Արմինե Հ.-ն, և երեխաները` 2009 թ. ծնված Էսթեր, 2005 թ. ծնված Լիլիա ու 2008 թ. ծնված Էդգար Մ.-երը:

Պարզվել է, որ վերոնշյալ անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց կողմից անտառից հավաքած սունկը տանը պատրաստելու և ուտելու հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:




Լրահոս