Լոնդոնի կենտրոնում շաբաթ օրը զանգվածային ակցիա է անցկացվել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման դեմ: Ինչպես հայտնում է ВВС-ն, ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել:
Ակցիայի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ ցուցարարները կհասնեն նրան, որպեսզի խորհրդարանը «պատասխանատու որոշում ընդունի»:
BBC- ն նշում է, որ ակցիային մասնակցելու հավանություն է տվել սոցցանցերի 34 հազար օգտատեր:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի ժամանակ հաղթանակ են տարել Brexit-ի կողմնակիցները: