Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Իտալիայի ու Գերմանիայի միջև հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել են 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով առավելության են հասել Յոահիմ Լյովի սաները:
«Սկուադրա աձուրայի» համար դա միջազգային մրցաշարերում 7-րդ պարտություն էր հետխաղային 11 մետրանոցներով, ինչի արդյունքում նա դարձավ հակառեկորդակիր, – տեղեկացնում է թվիթերյան Mister Chip վիճակագրական էջը:
Նմանատիպ 6 պարտություններ են կրել Արգենտինան, Անգլիան, Իրանը և Մեքսիկան:
5 անգամ նշակետից անհաջող են իրացրել Բրազիլիայի, Հոլանդիայի և Ուրուգվայի ընտրանիները: