
“ՉԻ” տեղեկություններով՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, որը “Բենթլի” մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու կապակցությամբ ձեռք Էր բերել “Բենթլի Սամո” մականունը (Նավասարդի ոչ եկեղեցական անունը եղել Է Սամվել), հրաժեշտ Է տվել իր “Բենթլիին”։ Բանն այն Է, որ նա վաճառել Է ավտոմեքենան. եկեղեցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ գումարը վերջինս օգտագործելու է բարեգործական նպատակներով։ Փաստորեն Կճոյանը փորձում Է ազատագրվել չարաբաստիկ ,Բենթլիիե՝ իրեն պատճառած վնասներից՝ փորձելով ներկայացնել, որ ինքը ոչ միայն շքեղություն սիրող և օֆշորում գործունեություն ծավալող անձ է, այլ նաև մեծ բարեգործ, որը կարող Է իր ունեցվածքր ծառայեցնել հոտին։
Ավելացնենք նաև, որ Երևանում դեռևս ոչ մեկը չի տեսել Նավասարդ Կճոյանին “Բենթլիով” երթևեկելիս։ Մեքենան Երևանում՝ չի էլ քշվել, այն մշտապես կայանված է եղել։ Կճոյանը “Բենթլին” նվեր էր ստացել իր սանիկից՝ “Ջոսսե” ռեստորանային համալիրի նախկին սեփականատեր Մհերից։ Վերջինս, ի դեպ, մեր թերթի հետ հարցազրույցում դժգոհել էր Կճոյանից՝ հայտարարելով, թե նա իր երեխայի կնքահայրն է եղել, բայց ոսկյա խաչը առանց ոսկյա շղթայի է նվիրել իր փոքրիկին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: