Ժողովուրդ. Ս. Սարգսյանը փորձում է կազմակերպել Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Տևական ժամանակ է՝ Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն։ Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված էր Հայաստանի եվրաինտեգրացիայով այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս։ Հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո, ըստ “Ժոդովուրդ”–ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին։ Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան։ Նա հոկտեմբերի 15-ին լինելու է Տուապսեում նավթի վերամշակման գործարանի բացմանը, որից հետո լինելու է Երևանում։ Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս հարցը վերջնական հստակեցված չէ։ 
 
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում
 ծ




Լրահոս