ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՛Չ ԳՈՒՄԱՐՆ ԵՆ ՏԱԼԻՍ, Ո՛Չ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Քաղաքացիներ Լիպարիտ Մանուկյանը եւ Նատալյա Ավագյանը բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք պնդում են, որ Արամի փողոցում գտնվող իրենց բնակարանը խլել են: Եվ հիմա ո՛չ բնակարանն են տալիս, ո՛չ էլ բնակարանի համար մուծած 134.160 դոլար գումարը:

«Հարգելի՛ պարոն վարչապետ, կրկին դիմում եմ Ձեզ բաց նամակով:
2007 հունիսի 26-ին Կենտրոն նոտարական գրասենյակում ես եւ կինս՝ Նատալյա Ավագյանը, 134.160 դոլար մուծել ենք եւ պայմանագիր կնքել, որի համաձայն՝ 2008թ. օգոստոսի 1-ին Երեւան քաղաքի Արամի 72-80 հասցեում պետք է ստանայինք բնակարանը: Սակայն 2007թ. սեպտեմբերին առողջական վիճակս վատացավ, եւ մոտ 1 տարի անկողնային պառկած եմ եղել: Ես եւ կինս որոշեցինք բնակարանի համար վճարած 134.160 դոլար գումարը ետ վերցնել՝ առողջական խնդիրներս լուծելու համար: Դիմեցի «ԳԱՊ» բնակշին ընկերություն, որտեղ հենց մուծել էի այդ գումարը եւ խնդրեցի ինձ վերադարձնել իմ գումարը: Սակայն ինձ տեղեկացրեցին, որ ես չեմ կարող ստանալ այն: «ԳԱՊ» բնակշին ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանն իր փաստաբանի հետ հայտնեց, որ գումարը ներդրել են եւ այլեւս չեն կարող ետ վերադարձնել: Նրանք առաջարկեցին բնակարանս ստանամ, վաճառեմ եւ գումարը վերցնեմ: Որոշ ժամանակ սպասեցի, սակայն նրանք բնակարանն էլ չտվեցին, որից հետո ստիպված դիմեցի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանը շենքի վրա բռնագանձում դնելու վճիռ կայացրեց: 2009թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն բռնագանձում տարածեց շենքի վրա, որպեսզի վերադարձնեն իմ գումարը: Դատարանում Գ. Պապոյանի փաստաբանն ասաց, որպեսզի իրենց ժամանակ տրամադրեն, եւ իրենք այդ գումարը կփոխհատուցեն ինձ: Սակայն նորից խաբեցին եւ իմ գումարը չտվեցին: Ստիպված դիմեցի ՀՀ վարչական դատարան, որը կրկին բռնագանձում դրեց շենքի վրա: Բայց այդքանից հետո էլ ոչինչ չփոխվեց: Նրանք խլեցին իմ բնակարանը:
Թուրքիայում լիբերալ հայացքների տեր մարդիկ հայտարարում եւ ընդունում են հայկական գենոցիդը, որի համար ստորագրել են ավելի քան 30.000 մարդ, որոնց մեջ կան մարդիկ, որ բռնագրավել են հայերի ունեցվածքը եւ ապրում են հայկական տներում, բայց չեն պատրաստվում վերադարձնել: Նույն կերպ վարվում են նաեւ հայրենի իշխանությունները. «ԳԱՊ» բնակշին ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը, իրավաբան Գեւորգ Աթոյանը հայտարարել են, որ իմ գումարը ծախսվել է Արամի 72-80 հասցեի 16 հարկանի շենքի կառուցման վրա, այնուհետեւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ի աշխատակիցներ Գագիկ Սախոյանը, ԴԱՀԿ պետի տեղակալ Դավիթ Բեգինյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը պլանավորել են, որպեսզի խլեն իմ բնակարանը: Այս ամենի մասին տեղյակ է եղել ԴԱՀԿ նախկին պետ Մ. Պողոսյանը, որը մասնակցել է օֆշորային գործունեությանը, ինչը դավաճանություն է երկրի նախագահի ստանձնած պարտավորությունների հանդեպ:
Հիմա ես պահանջում եմ իմ գումարը: Ես հայտարարում եմ, որ հենց վերադարձնեն 134.160 դոլարը, ես այս երկրից գնալու եմ, փախնելու եմ շատ հեռու, հենց այդպես:
Երեւան Ա. Չոլակյան, 26 տան բնակիչներ Լիպարիտ Մանուկյան եւ
Նատալյա Ավագյան»




Լրահոս