“Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլևս ո”չ ցանկանում է, ո”չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, և սա ինձ համար ակնհայտ դարձավ”,- այս մասին “168 ժամ” պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Թերթի ճշտմանը` այսինքն, ըստ նրա, նոյեմբերին Վիլնյուսում Եվրոպական միության հետ որևէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու, Կիրակոսյանը պատասխանել է. “Իհարկե ոչ, որևէ բան չի էլ առաջարկվել ստորագրելու համար”:
Քաղաքագետի խոսքով` այժմ գործընթացը վերաբերում է ոչ թե վիլնյուսյան գագաթաժողովին, այլ այն գործողություններին, որոնք սպասվում են Վիլնյուսից հետո, այսինքն` Հայաստանը և Եվրամիությունը փորձելու են համագործակցության համար ստեղծել իրավական նոր սահմանագծեր:
“Միաժամանակ չկա որևէ երաշխավորություն, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այլ կերպ ասած` սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը ոչ թե նշանակում էր, թե Հայաստանը “այո”” ասաց Մաքսային միությանը, այլ ավելի շատ “ո”չ” ասաց Եվրոպական միությանը”,- ավելացրել է Ռիչարդ Կիրակոսյանը “:
Մանրամասներն՝ այսօրվա համարում