
“Բացառված չէ, որ 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ “անսպասելի” որոշում կայացվի, որ աշխատավարձերը պետք է բարձրանան ոչ թե 2014 թվականի հուլիսի 1-ից, այլ հենց տարեսկզբից։ Սա, իհարկե, կարվի զուտ քարոզչական նկատառումներով՝ մարդիկ պատրաստվել էին, որ իրենց աշխատավարձերը կբարձրանան հուլիսից, այնինչ դա տեղի է ունենում 6 ամիս շուտ”,–գրում է թերթը՝ դեպքերի նման զարգացումը կապելով այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում կուտակված 62 միլիարդ դրամ բյուջեի հավելուրդի հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: