
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից “Ժողովուրդ”-ը փորձեց ճշտել, թե ինչ փուլում է գտնվում հայտնի օֆշորի գործը, քանի որ Կիպրոս մեկնած քննչական խումբն արդեն վերադարձել է Հայաստան:
“Քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 11-19-ը քննչական խմբի՝ Կիպրոսի Հանրապետություն գործուղման ընթացքում “HELLENIC BANK PUBLIK COMPANY” բանկից առգրավվել են “ABS GLOBAL SERVICE”, “WLISPERA HOLDINGS LIMITED” և “STR EMERALD LIMITED” ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ քաղվածքները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության կատարման համար պահանջվող քննչական գործողությունների մեծածավալ և ժամանակատար լինելու պատճառով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները միջնորդության ավարտման ուղղությամբ”,-պատասխանել են ոստիկանության ՀԿԼՎ-ից:
Մանրամասներն՝ այսօրվա համարում