Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի՝ Իտալիայի դեմ խաղում վնասվածք է ստացել:
Ինչպես հայտնում է «Kicker»-ը, մկանային կտրվածքի պատճառով ֆուտբոլիստը դուրս է մնացել շարքից:
Պարբերականը հաղորդում է, որ 29-ամյա խաղացողը բաց է թողնելու Եվրոպայի առաջնության մնացած հատվածը:
Խեդիրան մասնակցել է ընթացիկ Եվրոյում գերմանացիների բոլոր 4 հանդիպումներին: