Այսօր Անջելինա Ջոլիի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անջելինա Ջոլի (ծնվ. հունիսի 4 1975, Լոս-Անջելես, ԱՄՆ) ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հումանիտար։ Արժանացել է «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ): 2014 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ:

Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերոսանուհիների՝ Forbes ամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009[4], 2011[5] և 2013[6] թթ.: Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում[7][8][9][10]:

angelina-jolie-01

Ջոլիի հոր՝ Ջոն Վոյթի հետ նկարահանվել է «Ելք իրավիճակից» ֆիլմում (1982), սակայն նրա դերասանական կարիերան սկսել է մեկ դրանից տասնամյակ անց, երբ նա նկարահանվում է «Կիբորգ 2. Ապակե ստվերը» (1993) փոքրաբյուջետ ֆիլմում։ Ջոլին իր առաջին հաջողված դերը խաղացել է «Կոդահենները» (1995) ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Ջորջ Ուոլաս» (1997) և «Ջիա» (1998) ֆիլմերում, «Օսկարի» է արժանացել «Ընդհատված կյանքը» (1999) ֆիլմում կատարած երկրորդական դերի համար։

brad-angelina-1--a

Անջելինա Ջոլին համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմում վիդեոխաղերի հերոսուհի Լարա Քրոֆթի դերը կատարելուց հետո, իսկ ֆիլմի շարունակությունում («Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց», 2003) նկարահանվելուց հետո հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը[11]: Հետագայում նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միսթր և միսիս Սմիթ» (2005), «Ծայրահեղ վտանգավոր է» (2008), «Սոլթ» (2010) և «Տուրիստ» (2010), որոնք համաշխարհային վարձույթում վաստակել են համապատասխանաբար $478 միլիոն, $341 միլիոն, $293 միլիոն և $278 միլիոն[12]: «Փոխարինում» (2008) ֆիլմի շնորհիվ արժանացել է «Օսկարի» կնոջ լավագույն դերակատարման համար։

03776400
2011 թ. Ջոլին նկարահանել է «Այրան և մեղրի սահմանագծին» ֆիլմը՝ հանդես գալով որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր։

Անջելինա Ջոլին ներկայումս ապրում է դերասան Բրեդ Փիթի հետ։ Նրանք դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։




Լրահոս