Սեյրան Օհանյանը` ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները, նախ և առաջ, պլանային են և միտված ՊՆ բարեփոխմանը: Գյումրիում հուլիսի 3­ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը: «Մենք՝ ՀՀ Նախագահի հետ, պատշաճ կադրային քաղաքականություն ենք իրականացնում նաև զինված ուժերի ղեկավարաման համակարգը կատարելագործելու ուղղությամբ: Այսօր ՊՆ ղեկավարությունը, գլխավոր շտաբի պետը, կարողանում են զինված ուժերի ղեկավարումն իրականացնել և զինված ուժերը տանել առաջ: Այնպես որ, եթե լինում են կադրային փոփոխություններ, դրանք, նախ և առաջ, պլանային են՝ առաջխաղացման, տեղափոխությունների, փոխարինումների համատեքստում:

Անշուշտ, լինում են փոփոխություններ, որոնք միտված են համակարգի բարեփոխմանը: Լինում են պաշտոնի բարձրացումներ և պաշտոնանկություններ: Իմ ղեկավարման ժամանակ բոլոր արժանիները բարձր պաշտոններ են ստանձնել։ Դրա համար է, որ այսօր զինված ուժերը՝ այստեղ և Արցախում, տարածաշրջանում փոխգործունակ և մրցունակ են, և ապահովում են իրենց մարտունակությունը։ Այդ ամենը երևաց նաև ապրիլին: Իմ պաշտոնավարման ժամանակ միայն գնդապետի կոչում ունեցող՝ ներառյալ և բարձր, շուրջ 140 մարդ է ազատվել, որոնցից 60­ը կապված են եղել կոռուպցիոն ռիսկերի հետ: Այնպես որ, կադրային փոփոխությունները շարունակական են»,­ նշեց Սերյան Օհանյանը՝ կոչ անելով չփնովել սեփական զինված ուժերին:

«Բոլոր այն կառուցողական առաջարկությունները, որ եղել են, ՊՆ­ն սրբորեն է ընդունել է։ Սպառազինության համալրման գործընթացը՝ ժամանակակից համատեղելի սպառազինության՝ հեռահար ու գերճշգրիտ, ձեռքբերումներն ու արդիականացումը, մշտապես է: Երկու գործոն կա, որոնք այս կամ այն կերպ ազդում են մարտական ելքի վրա. մեկը մարդն է՝ մենք կառուցում ենք մարդակենտրոն բանակ, և երկրորդը՝ սպառազինությունն է ու ռազմական տեխնիկան, եթե երկուսի նկատմամբ էլ մենք ուշադիր չլինենք, ապա մարդը՝ զինվորը, կարող է մեջքով թեքվել դեպի հրամանատարը, իսկ սպառազինությունը, եթե շահագործման լավագույն պայմաններում չի գտնվում, կարող է հուսախաբ անել, և դրա համար յուրաքանչյուր հրամանատար հետևություն է անում»,­ նշեց Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ վարկի շրջանակներում Ռուսաստանից պառազինության ձեռքբերման պայմանագրերը 80 տոկոսով ստորագրված են:

ՀՀ պաշտպանության նախարարն, անդրադառնալով ադրբեջանական կողմից գրավված տարածքների կարևորությանը, նշեց, որ յուրաքանչյուր հայկական հողակտոր՝ լինի մշակված, թե անմշակ, սուրբ է, և այդ հողերը՝ այդ մի քանի դիրքերը, գտնվում են ԼՂՀ պաշտպանության բանակի նախաձեռնողական գործողություններով արագ, լիաժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում:




Լրահոս