Արարատի նոր մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը, այսօրվա նիստի ժամանակ որոշեց Արարատի մարզպետ նշանակել գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին: Որոշումն ընդունելուց հետո կառավարության անդամները ծափահարեցին:
Իր դիմումի համաձայն՝ պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նախագիծը կառավարության ներկայացրեց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հիշեցնենք, որ Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը հրաժարական էր տվել օրեր առաջ ՝ որպես պատճառ մատնանշելով իր տարիքը։ 




Լրահոս