Պետական բյուջեից որքան գումար է ծախսել ԱԳՆ-ն գործուղումների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ պետական բյուջեից մեծ գումարներ են ծախսվում պաշտոնյաների գործուղումների համար, նորություն չէ: Այսօր ArmLur.am-ը կներկայացնի, թե ՀՀ արտաքին գործերի նախարարության մայիս ամսվա գործուղումների համար որքան գումար է ծախսվել պետական բյուջեից:

Ըստ այդմ, մայիսի 15-ին սկսված Երևան-Մոսկվա-Բանգկոգ-Մոսկվա-Երևան չվերթի մեկ էկոնոմ դասի տոմս ձեռք բերելու համար ԱԳՆ-ն ծախսել է 580 հազար դրամ: 884700 դրամ էլ գերատեսչությունը ծախսել է երեք անձի համար (երկուսն անչափահաս երեխաներ) Երևան-Մոսկվա-Վաշինգտոն ուղղությամբ էկոնոմ կարգի ավիատոմս ձեռք բերելու համար: Իսկ ահա Երևան-Մոսկվա-Բեռլին-Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղություններով երկու էկոնոմ դասի ավիատոմս է ձեռք բերվել «Ավիատուր Գրուպ» ընկերությունից, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 647 հազար դրամ:

484 հազար դրամ էլ նախարարությունը տրամադրել է Երևան-Մոսկվա-Փարիզ-Մոսկվա-Երևան ուղղությամբ մեկ էկոնոմկ կարգի ավիատոմս ձեռք բերելու համար: Թռիչքը կատարվել է մայիսի 22-ին, իսկ պայմանագիրն էլ կնքվել է «Արմենիա Թրավել + Մ» ընկերության հետ: Երևան-Մոսկվա-Դուշանբե-Մոսկվա -Երևան ուղղությամբ չվերթի համար ԱԳՆ-ն «Ավիատուր Գրուպ» ընկերությունից ձեռք է բերել 325 հազար դրամ արժողությամբ մեկ էկոնոմ դասի ավիատոմս:

Երևան-Մոսկվա-Բիշկեկ-Մոսկվա-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով էկոնոմ կարգի ավիատոմսեր ձեռք բերելու համար պետական բյուջեից տրամադրվել է 788 հազար դրամ: 1 մլն 49 հազար 700 դրամ էլ ԱԳՆ-ն ծախսել է Երևան-Վիեննա-Բեռլին-Վիեննա-Երևան, Երևան-Մոսկվա-Տոկիո և Երևան-Մոսկվա-Երևան ուղղություններով էկոնոմ կարգի ավիատոմսեր ձեռք բերելու համար:

Երևան-Մոսկվա ուղղությամբ երկու անձի համար էկոնոմ կարգի ավիատոմս և նույն ուղղությամբ երեք անձի համար (6,9,11 տարեկան երեխաներ) էկոնոմ կարգի ավիատոմսեր ձեռք բերելու համար նախարարությունը պետական բյուջեից տրամադրել է 497.11 դրամ:

Երևան-Մոսկվա-Աստանա ուղղությամբ երկու անձի համար էկոնոմ կարգի ավիատոմս ձեռք բերելու համար ՀՀ ԱԳՆ-ն տրամադրել է 494 հազար դրամ: Իսկ արդեն 936 հազար դրամով էլ ԱԳՆ-ն ձեռք է բերել Երևան -Մոսկվա-Սոֆիա-Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա-Շանհայ-Մոսկվա-Երևան ուղղությամբ  էկոնոմ կարգի ավիատոմսեր ձեռք բերելու համար:




Լրահոս