Թուրքիան ռուսների շրջանում ամենահայտնի ուղղությունն է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան 3 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ Ռուսաստանը հանել է դեպի այդ երկիր տուրերի վաճառքի արգելքը, ամենահայտնի ուղղությունն է դարձել ռուսների շրջանում, փոխանցում է RNS-ը:

Նշվում է, որ երկիրը զբաղեցրել է տուրիստական գործակալությունների մինչև 35% շրջանառությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ափսոսանք էր հայտնում և ներողություն խնդրում Սու-24-ի խոցման համար:

Հուլիսի 1-ին ռուսական «Պեգաս Տուրիստիկ», Tez Tour և Anex տուրօպերատորները սկսել են դեպի Թուրքիա տուրերի վաճառքը՝ արգելքի հանման ֆոնին:




Լրահոս