
Երեւանի Թբիլիսյան խճուղում, հոկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, իրար են բախվել “Ռենջ Ռովեր”, “Լեքսուս”,”ԳԱԶ-31105″ եւ “Մերսեդես-Բենց ML E320” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով “Լեքսուս”-ի վարորդը, “Մերսեդես-Բենց ML E320”-ի 2 ուղեւորուհիները, “ԳԱԶ-31105”-ի վարորդը եւ ուղեւորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: