Թե բանակցությունների ընթացքում կոնկրետ ինչ է քննարկում, ես տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ այն ինչ, որ քննարկվում է, և այն, ինչին այո կասի մեր նախագահը, ընդունելի կլինի ԼՂՀ-ի կողմից և կլինի հայանպաստ և ղարաբաղանպաստ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Միշտ էլ այս բոլոր տարիներին ասվել է, որ ԼՂՀ-ի հարցը լուծվելու է փոխզիջումային տարբերակով, որևէ մեկն այլ բան չի հայտարարվել: Մենք չենք ասել, որ դա լինելու է զիջում միայն Ադրբեջանի, կամ զիջում միայն Հայաստանի կողմից: Որևէ պաշտոնյա, որևէ մեկն իր ուսերին այդ հարցը չի դրել, իրավունք էլ չունի», – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան