
77 տարեկան հասակում մահացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը,- գրում է ИТАР-ТАСС-ը:
Մարտենսը եղել է Բելգիայի վարչապետը՝ 1979-ից 1992-ը: Միաժամանակ, նա հանդիսանում էր 1976 թ-ին հիմնադրված ԵԺԿ-ի համահիմնադիրը, իսկ 1990 թ-ից` նախագահը: Նրա ղեկավարությամբ ԵԺԿ-ն դարձել է Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական կուսակցությունը եւ մեծ ազդեցություն ունեցել ԵՄ քաղաքականության վրա: Նրա պաշտոնը փոխանցվել է Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության առաջնորդ, ֆրանսիացի Ժոզեֆ Դոլին: