Beeline-ն ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ հայտարարում է ռոումինգում ինտերենտի սակագների աննախադեպ իջեցման մասին: Ընկերությունն իջեցրել է ռոումինգում ինտերնետի սակագինն ավելի քան 50 երկրներում, այդ թվում` Եվրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Եգիպտոսում, Իսրայելում, Միացյալ Արաբական Էմիրություններում։ 2016 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ռոումինգում մեկ մեգաբայթ ինտերնետի համար գործում է 50 դրամ սակագինը։
«Բաժանորդների համար հերթական նվերը պատրաստելիս` Beeline-ը հաշվի է առել հանգստի ամենամեծ պահանջարկն ունեցող երկրներն ամբողջ աշխարհում: Մենք հպարտ ենք, որ կարողացանք մեր հաճախորդներին առաջարկել ռոումինգում ինտերնետի ամենագրավիչ սակագները և հույս ունենք, որ դրանով մեր բաժանորդների հանգիստն արտասահմանում կդարձնենք ավելի հաճելի: Նշեմ, որ մենք ինչպես և նախկինում հիմնական ուշադրությունը դարձնում ենք մեր ծառայությունների հարմարության և պարզության վրա, և նույնիսկ ռոումինգում գտնվելիս մեր հաճախորդները կկարողանան անհրաժեշտությանն դեպքում անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման կենտրոն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ինտերնետի սեզոնային սակագներից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռումինգ ծառայությունը, այլ միացումներ անհրաժեշտ չեն: Ռոումինգը կարելի է ակտիվացնել *131# հրահանգով` կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար բոլոր երկրներ մեկնելուց առաջ՝ բացի Թուրքիայից և Իրանից: Թուրքիա և Իրան մեկնող բաժանորդները պետք է հավաքեն *132# հրահանգը, այնուհետև`*131#: Իսկ հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել ռոումինգը *500# հրահանգի միջոցով: Հետվճարային հաշվարկային համակարգի իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները պետք է դիմեն Beeline գրասենյակներ:
Նշենք, որ Վրաստան, Ռուսաստան և Իտալիա ճանաչված ուղղություններով Beeline բաժանորդների համար գործում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը ևս կազմում է 24.99 դրամ: Բացի այդ, Beeline-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը հնարավորություն է տալիս ռոումինգում գտնվելիս ցանկացած երկրից անվճար զանգեր կատարել Հաճախորդների սպասարկման կենտրոն +37480000612 համարով։
Լրացուցիչ տեղեկատվություն ռոումինգ ծառայությունների և սեզոնային ակցիաների վերաբերյալ կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: