Քաղաքացին խոստովանել է. ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն է մեղադրել ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Մայիս Գ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ 2016 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները իր բնակարանում, այնուհետև բակում, հարևանուհու հետ վիճաբանելու համար իր նկատմամբ բռնություն են կիրառել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մայիս Գ.-ի ստացած մարմնական վնասվածքները առողջության թեթև  վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մայիս Գ.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն իրեն ծեծի չեն ենթարկել և մարմնական վնասվածքներ չեն պատճառել, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ հիշելով, որ վերջիններս պաշտպանել են հարևանուհու շահերը: Ինչ վերաբերում է իր մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքներին, ապա դրանք ստացել է հարբած վիճակում իրենց շենքի բակում վայր ընկնելու հետևանքով:

Ծանր հանցագործության մեջ մեղադրելով սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս