Հազարավոր սատկած ձկներ Հրազդան գետում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Մինչև մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել տարել էր ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։ Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ հատվածում, որոնց մի մասն էլ հենց արձանագրեց մեր տեսախցիկը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում այսպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել Հրազդան գետի տարբեր հատվածներում, սակայն այդպես էլ հստակ չեն պարզվել ձկների զանգվածային սատկելու իրական պատճառներն ու ոչ մեկը չի պատժվել դրա համար։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած արտանետումների արդյունքում ջրի աղտոտումից, վերջացրած էլեկտրական հոսանքի կամ քլորի կիրառմամբ ձկների որսից։

Ահազանգը փոխանցվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն այն ակնկալիքով, որ միջոցներ կձեռնարկվեն պատճառները պարզելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Մենք վերցրել ենք սատկած ձկների նմուշներ, որոնք կփոխանցենք համապատասխան մասնագետներին՝ այլընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար։

0c9430a5-4d2e-4315-afc9-88c1b94f2f46

9a8640c4-f81d-41db-9e02-be6474903e6d

854fd2c3-53a6-46f4-92b4-7b07d042081d

30872576-cad3-4dd2-833d-d8601fc5d74a

baa33234-9a04-4d47-986f-dc52c3a1e4af

c2d70dbc-f4f2-4b9a-a4aa-0d9e18c0b1d3

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն




Լրահոս