ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցիկն հույս ունի, որ ընթացիկ տարում հնարավոր կլինի «մեռյալ կետից շարժել» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցանկալի կլիներ հուսալ, որ մոտ ապագայում, հնարավոր է, ընթացիկ տարում, որոշակի քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարժվի մեռյալ կետից»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա: