
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:
Մկրտչյանն այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորի քանակով` 21,2, դարձավ ամենաարդյունավետ բասկետբոլիստը:
Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվեցին նաև Բրայան Դանսթոնը և Անդրե Սպայթ Մկրտչյանը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում 79:71 հաշվով հաղթելով Անդորրային դարձավ մրցաշարի հաղթող:
ՀԱՕԿ լրատվության բաժին