
Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին արդեն ազատ են արձակել: Ըատ լուրերի վարչապետը գտնվել է կազմակերպված հանցագործությունների գործով վարչությունում: Նշենք, որ Զեյդանի ձերբակալման վերաբերյալ տեղեկությունները խիստ հակասական են: Որոշ տվյալների համաձայն ՝ նրան առևանգել են ուժերը, որոնք ձգտում են հասնել վերջինիս հրաժարականին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ զինված անձիք առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետին դուրս են բերել Տրիպոլիի հյուրանոցի շենքից, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը և տարել ավտոմեքենայով։