Վանաձորի ավագանու ընտրությունների օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ որոշում է կայացվել Վանաձորի ավագանու ընտրությունները հոկտեմբերի 2-ին նշանակելու մասին:

Նշենք, որ մինչ այս պահը թյուրըմբռնում կար, թե ընտրությունները պետք է տեղի ունենան սեպտեմբերի 18-ին: Ի դեպ, այս տեղեկությունները հաստատել էր նաև մարզպետը: Մինչդեռ նախորդ ընտրություններն այստեղ տեղի են ունեցել հոկտեմբերին:

Այդ ամսին միայն Լոռու մարզի 89 համայնքներում տեղի են ունենալու ընտրություններ, որից 13 համայնքում ավագանու ընտրություններ են, իսկ մյուս համայնքներում՝ համայնքի ղեկավարի ընտրություններ:




Լրահոս