
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին: