
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը:
1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման պատրաստած Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ ժողովրդի կողմից: Այն անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է ՀՀ-ն: