ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում Դ. Հարությունյանը ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հարցի իրավունքը զիջել էր Փոստանջյանին, ով հրապարակավ խաղամոլության մեջ մեղադրեց Սերժ Սարգսյանին: Արդյո՞ք փակված է Ձեր՝ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու թեման. «Ժողովուրդ»-այս հարցին Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Բազմիցս ասել եմ, որ վճռաբեկ դատարանն ունի գործող նախագահ»: Մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանն այս օրերին բավական անտրամադիր է. նախ` կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկել է իր վրա, բացի այդ՝ կորցրեց դատարանի ցմահ նախագահ լինելու հնարավորությունը:




Լրահոս