Արցախում զոհված սերժանտ Կարեն Ներսիսյանը Կոտայքի մարզի Բջնի համայնքից էր։ Կարենը ծառայում էր Ջաբրաիլում, զինված ուժեր զորակոչվել էր 2015թ. ամռանը։
Կարենի հայրը՝ Արտակը ArmLur.am-ի հետ զրույցում որդու մասին խոսելիս՝ ասում է՝ ճարպիկ էր, ուժեղ, ընկերասեր։ Կարենը Երևանի Ճարտարագիտական համալսարանի ուսանող էր, ապրիլի 8-ին լրացել էր նրա 19-ամյակը:
Նշենք նաև, որ Ֆրանսիայի Ռեյմս և Շալոն Էն Շամպայն քաղաքների մեր հայրենակիցները ArmԼur.am-ի միջոցով գումար են փոխանցել զոհված զինծառայողների ընտանիքներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան