ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 5,6 տոկոս, իսկ 2010թ. համեմատ՝ 16.2 տոկոս: Պարենային ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները` 4,9 տոկոսով: Բարձրացել են նաեւ ծառայությունների մատուցման սակագները` 5,1 տոկոս: Այս իրավիճակն ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթների ֆոնին: Հիշո՞ւմ եք, երբ այս տարվա մայիսի 8-ին՝ ՀՀ կառավարության ձեւավորումից հետո, հրավիրվեց անդրանիկ նիստը, Ս. Սարգսյանը հայտարարեց. «Այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ… չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»: Այնինչ այս ընթացքում ոչ միայն որեւէ խնդիր չի լուծվել, այլեւ ընդհակառակը` գնաճը սկսվեց մայիսից հետո:




Լրահոս